Դիլիջան համայնքը «վերազինվում է»
Ներդրումային ծրագրեր իրականացնելիս շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մարզերը և առավելագույնս օգտագործել տրված հնարավորությունները՝ համայնքների առաջընթացը ապահովելու համար: Սպասվում է, որ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում 2017-2018 թթ-ի ընթացքում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում:
Ներկայումս Դիլիջան համայնքին տրամադրվել են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր և 1 գրեյդեր:
Առաջիկայում համայնքը կստանա նաև մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:
Էկոնոմիկ զարկերակ. Ֆեյսբուք