Հայկական սիստեմատիկ «քոթակի» հետևանքները
Տարեսկզբից արցախաադրբեջանական սահմանն անհագիստ է: Հակառակորդը կոնկրետ նպատակ է դրել` հնարավոր ամեն միջոցով հայկական կողմին միշտ պահել «бойгатов»:
Ամենօրյա կրակոցներին հաջորդեցին մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնց հաջորդեցին ադրբեջանական զինվորների դիակների կույտերը: Բանը հասավ անգամ անօդաչու սարքի լիկվիդացիային:
Վերջին ձախողումներից հետո ադրբեջանական կողմը խնդիր են դրել զորքի «боевой дух»-ը բարձրացնել. փետրվարյան սրացման օրերին միայն մի քանի օրվա մեջ 9-10 զոհ ունեցան:
Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, նախարար Հասանովը վերլուծելով բանակում տիրող բարոյահոգեբանական և մարտական ոգին, տեսակետ է հնչեցրել, ըստ որի, պետք է քայլեր ձեռնարկել զորքի մարտական պատրաստականությունը բարձրացնելու և ընդհանուր ոգեշնչման համար: Նա նշել է, որ զինծառայողներին պետք է դաստիրակել ազգային և բարոյական արժեքներով, ժամանակակակից զինտեխնիկայի խորացված ուսումնասիրություն, և շատ այլ առաջնային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ համապարփակ և խորքային ուսուցում անցկացնել:
Մեկ բառով կարող ենք փաստել, որ հայկական մահակի «քոթակը» ստիպել է ադրբեջանական դատարկագլուխներին գործելուց առաջ ավելի խորը մտածել:
Արմեն Հովասափյան. Ֆեյսբուք