Սամվել Բաբայանը ձերբակալվել է
Արցախի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր՝ մարտի 22-ին, ձերբակալվել է: Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատեց արցախցի պատգամավոր, նրա մտերիմ Հայկ Խանումյանը:
Նա նշեց, որ Բաբայանին ձերբակալել են Երեւանում, սակայն թե ինչ գործի շրջանակում, իրենք առայժմ տեղյակ չեն: Մանրամասները՝ այստեղ: