Ֆրանսիայի անվտանգության խորհուրդն ուսումնասիրել կիբերհարձակուներից պաշտպանվելու մեթոդներ
Ֆրանսիայի անվտանգության խորհրդի անդամները նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավությամբ ուսումնասիրել են նախընտրական շրջանում անվտանգության ուժեղացման միջոցներ, այդ թվում կիբերհարձակումից պաշտպանվելու մեթոդներ: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը:
«Խորհուրդը պաշտպանության կոնկրետ միջոցներ է ուսումնասիրել, որոնք ներմուծվել են նախընտրական փուլի ընթացքում, այդ թվում ուղղվել տեղեկատվական համակարգի պաշտպանությանը, որոնք ներառված են ընտրական պրոցեսում»,- ասվում է հաղորդագրությունում:
Անվտանգության խորհրդի անդամները նույնպես անդրադարձել են միջազգային հարթակի իրադրությանն ու ֆրանսիական պաշտպանության մասնակցությանը երկրի սահմաններից դուրս ահաբեկչական գործողությունների դեմ պայքարում: