Լուկաշենկոն փնտրում է գազի և նավթի ստացման նոր աղբյուրներ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում գնել «մեծ եղբայրների» նավթն ու գազը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ըստ Լուկաշենկոյի՝ անհրաժեշտ է փնտրել և գտնել էներգիայի ստացման նոր աղբյուր:
Ռուսաստանի և Բելառուսի միջև նավթի և գազի վեճը հանգեցրել է նրան, որ Բելառուսը պատրաստվում է արտադրել էներգիա կամ նավթ և գազ գնել: Այդ մասին նա հայտարարել է Վենեսուելայի, Կանադայի և Իրանի արտգործնախարարներին:
Փորձագետները կարծում են, որ նրա այս հայտարարությունը անհիմն է և ոչ իրատեսական: