Պետական միջոցները ընդլայնվում են
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարին հարկերի և տուրքերի հաշվին Հայաստանի պետական բյուջե է մուտք գործել 80 մլրդ 280.5 մլն դրամ:
Համեմատության համար պետք է նշել, որ 2016 թվականի հունվարին այն կազմել էր 73 մլրդ 686 մլն դրամ: Այլ կերպ ասած՝ պետական միջոցները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 8.9 տոկոսով:
Ինչ վերաբերում է իրականացված գանձումներին, ապա այս տարվա հունվարին գրեթե բոլոր հարկատեսակների և տուրքերի հավաքագրման առումով գրանցվել է աճ:
Մանե Զաքարյան.ֆեյսբուք: