«Roshen»-ի բաժնետերերը վաճառում են Մարիուպոլի գործարանը
Մարիուպոլում «Roshen» գործարանի բաժնետերերը որոշել են վաճառել ընկերությունը:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Ընկերության գործարանի օտարման մասին որոշումը կայացվել է բաժնետերերի խորհրդակցության ժամանակ:
«Roshen» ընկերություն իր մեջ ներառում է հրուշակեղենի 5 գործարան Ուկրաինայում, կաթի գործարան, ինչպես նաև ընկերություններ Լիպեցկում, Լիտվայում և Հունգարիայում:
Սույն տարվա հունվարին գործարանը հայտարարել է ռուսաստանյան մասնաճյուղի փակման մասին: