Այսօր Ջրի համաշխարհային օրն է
Մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը: Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 մլրդ-ը` դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ:
Այս օրը սահմանվել է 1993թ. փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից (1993թ. փետրվարի 22-ի 47/193 բանաձևով):
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարը առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում: