«Twitter»-ը գրեթե 380 հազար հաշիվ է արգելափակել՝ ահաբեկչության հետ կապված
Twitter սոցիալական ցանցն արգելափակել է մոտ 377 հազար օգտատերի միկրոբլոգները՝ կապված ահաբեկչության քարոզչության հետ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«2016 թ. երկրորդ կիսամյակում 376 հազար 890 հաշիվ է կասեցվել՝ ահաբեկչության քարոզչության հետ կապված խախտումների պատճառով»,- նշվում է սոցիալական ցանցի հաշվետվության մեջ:
Ընդ որում՝ նման հաշիվների 74%-ը հայտնաբերվել է Twitter-ի սեփական գործիքների շնորհիվ: