ՀՀԿ-ականների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները։ Մեր տեղեկություններով, թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցների միջև:
Ինչպես տեղեկացանք շտաբներից մեկից, Զոհրաբյանի մարդիկ փորձել են իրենց կողմ տանել Ուրիխանյանի ենթաշտաբներից մեկը, ինչի արդյունքում լուրջ լարում է առաջացել, սակայն հարցը կարգավորվել է Իշխան Զաքարյանի միջամտությամբ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: