Փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` լուրջ պայքար կա ոչ միայն նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ռեյտինգայինների, այլև տարբեր տարածքներում առաջադրվածների միջև, թե ով «որքաննոց» տղա է իր թաղում: Որոշ տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը խոստացել է 50 հազար ձայն՝ իր և Կորյուն Նահապետյանի «սեղանից» հայրենի կուսակցության «սեղանին»։
«Առասպելական թիվ է»,- ասացին գործից հասկացող ՀՀԿ-ականները: Ի դեպ, ըստ ՀՀԿ աղբյուրների, հնարավոր է Կորյուն Նահապետյանը ոչ թե պատգամավոր դառնա, այլ գնա լավ պաշտոնի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթից մեկ այլ ՀՀԿ-ական բերեն: Առավել իրատեսական են Արմավիրում Սեյրան Սարոյանի և գեներալ Մանվելի վրա դրված «թվերը»` մոտ 28 հազար: Որոշ տեղեկություններով` Սեյրան Սարոյանը նեղ միջավայրում ասել է. «Հա, կբերեմ էդքան ձայն, փող չունեմ, բայց խո՞ ժողովուրդ շատ կսիրա ինձ, համ էլ Մանվելի ջանը սաղ ըլլա»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: