«Google»-ը թողարկել է «Android O»-ն
«Google»-ը թողարկել է «Android O» օպերացիոն համակարգի նախնական տարբերակը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Venture Beat»-ին:
Նորացված տարբերակում են հայտնվել լրացուցիչ սահմանափակումներ հավելվածների համար, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմով, ինչը թույլ կտա օպտիմալացնել համակարգի ռեսուրսները և բարձրացնել սարքավորումների ինքնուրույնությունը:
Նաև բարելավվել է հավելվածները հիշեցումներով կառավարելու ձևը՝ շնորհիվ որի ծրագրավորողները կարող են դրանք բաժանել ըստ ոլորտների և կարգավորել այդ հիշեցումներն ամեն բաժնի համար առանձին կերպով:
Նաև նշվում է, որ «Android O»-ն նախնական անունն է, որը հետագայում փոփոխվելու է: