Ավստրալիացի դպրոցականն իմացել է իրեն բռնաբարելու մասին՝ համացանցում հոլովակ դիտելով
Սիդնեյում 15-ամյա դպրոցականը քնել է երեկույթի ժամանակ և չի հիշել, որ իրեն բռնաբարել են: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով ԶԼՄ-ներին:
Տեղի ունեցածի մասին նա իմացել է՝ համացանցում տեսանյութ դիտելով:
Երեկույթին ներկաներից մեկը տեղի ունեցածը նկարահանել է հեռախոսով: Ինչպես հաղորդվում է, հոլովակը տարածել են մասնավոր դպրոցներից մեկի աշակերտները: Ոստիկանությանն այս ամենի մասին հայտնել են ուսուցիչները, ովքեր պատահաբար լսել են տեղի ունեցածի մասին:
Տեսանյութի երկրորդ մասնակիցը նույնպես 15 տարեկան է: