Ֆրանսիայի ՆԳՆ-ն հրաժարական է տվել դուստրերի հետ կապված սկանդալի ֆոնին
Ֆրանսիայի ՆԳՆ Բրյոնո լե Ռուն հրաժարական է տվել դուստրերի՝ իր խորհրդարանական օգնականները դառնալու պաշտոնին նշանակվելու սկանդալի ֆոնին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ես հրաժարականի դիմում եմ գրել նախագահ Ֆրանսուա Օլանդին»,- նշել է Լե Ռուն:
Նա ընդգծել է, որ արդար է եղել ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ քաղաքական բոլոր գործընթացներում: Լե Ռուն հավելել է, որ իր դուստրերի պայմանագրերն օրինական են եղել և իր աղջիկները նրանցից պահանջվող աշխատանքներրը կատարել են:
Լե Ռուն Ֆրանսիայի ՆԳՆ-ի պաշտոնին է եղել 3 ամիս և 15 օր ժամանակահատվածում: Ներքին գործերի նոր նախարար կլինի Մատիաս Ֆեքլը