Արմեն Մուրադյանը՝ սահման պահող որդի ունեցող բուժքույրին աշխատանքից ազատելու լուրի մասին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Մարդիկ ովքեր երբևէ ոչ այցելել, ոչ հետաքրքրվել են Հայոց սահմանը պահող հերոսների կյանքով այս օրերին որոշել էին ինձ «խրատել»:
Վերջին երեք օրերին, տարբեր կերպ, փորձում են ապատեղակատվութուններ տարածել թե իմ անձի, թե իմ գործունեության մասին: Այսօր էլ, մի նեղ շրջանակ, լրատվամիջոցներից մեկի լուրը տարաբնույթ մեկնաբանություններով փորձեց տարածել, թե իբր աշխատանքից ազատել եմ բուժքույրի, ում տղան սահման է պահում:
100-ավոր մարդիկ արձագանքեցին…. Բացի նրանից, որ տեղեկատվությունը բացարձակ իրականության չէր համապատասխանում, նաև անհարկի փորձեր եղան շահարկել մեր վիրավոր տղաների խնդիրը:
Հպարտ եմ, որ այդ պահին հենց իրենք կանգնեցին իմ կողքին՝ թշնամու գնդակից վիրավորված տղաների կարծիքը այլ էր: Անկախ ամեն ինչից, իմ զբաղցրած պաշտոնից եղել եմ, շարունակելու եմ լինել հերոսների կողքին:
Շնորհակալ եմ տղերք ջան….
Վերջում, բժշկական համալսարանի ապագայով անհանգստացած բոլոր անձանց տեղեկացնեմ, որ համալսարանի բարեփոխումները շարունակվելու են, հավելեմ, որ փետրվարի դրությամբ մարվել են բուհի վարկային բոլոր պարտավորությունները, հաստատված կանոնակարգերով և ցուցումներով են աշխատել ու աշխատելու են համալսարանական հիվանդանոցները, արվելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացվի մեր համալսարանի միջազգային վարկանիշը»: