Նոր մանրամասներ՝ Հիտլերի ինքնասպանությունից
Ադոլֆ Հիտլերի նախկին թիկնապահ Ռոհուս Միշը բացահայտել է նացիստական Գերմանիայի առաջնորդի մահվան մանրամասներն իր գրքում, որը կոչվում է «Հիտլերի վերջին վկան»: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն՝ հղում տալով «The Sun»-ին, որը ներկայացնում է հատվածներ գրքից:
«Մահացած Հիտլերի աչքերը բաց էին, իսկ գլուխը թեթևակի առաջ խոնարհված: Եվան՝ Ադոլֆ Հիտլերի կինը նստած էր ձգված ոտքերով՝ գլուխը հակած Հիտլերին: Նրա կոշիկները բազմոցի տակ էին»,- գրում է Միշը:
Ռոհուս Միշը Հիտլերի բունկերում հեռախոսավար և սուրհանդակ է աշխատել 1940-ից 1945 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում: Հիտլերի մահվան պահին նա հարևան սենյակում էր:
1945թ-ի ապրիլի 30-ին Հիտլերն ինքնասպանություն գործեց՝ կրակելով իր վրա, իսկ նրա կինը կալիում խմեց ու մահացավ: