Մխիթարյանը մասնակցել է ազգային հավաքականի մարզմանը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Աշխարհի՝ 2018թ-ի առաջնության ընտրական փուլի՝ Ղազախստանի հետ տնային հանդիպմանը:
Ազգային թիմին երեկ միացած Հենրիխ Մխիթարյանն այսօր մարզվել է հրավիրված մյուս ֆուտբոլիստների հետ: Մեր ընտրանու ավագը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հանդիպումը «Միդլսբրոյի» հետ:
Հայաստանի հավաքականը ղազախներին հյուրընկալելու է մարտի 26-ին «Հանրապետական» ստադիոնում: