Թե՛ Ստամբուլում, թե՛ Դիարբեքիրում, թե՛ մնացած բոլոր քրդաբնակ բնակավայրերում տեղի են ունեցել համատարած տոնախմբություններ
Չնայած այն բանին, որ թուրքական իշխանությունն ամեն ինչ արել էր, որպեսզի այսօր քրդերը Նովրուզին նվրիված ոչ մի հանրային միջոցառում չկատարեին, այնուամենայնիվ թե՛ Ստամբուլում, թե Դիարբեքիրում, թե՛ մնացած բոլոր քրդաբնակ բնակավայրերում տեղի են ունեցել համատարած տոնախմբություններ:
Դիարբեքիրում տոնախմբությանը մասնակցում է ավելի քան 200 000 մարդ, Ստամբուլի Թարթալի թաղամասում ևս հավաքվել են մարդիկ և նշում Նովրուզը: Ինչպես Ստամբուլում , այնպես էլ Դիարբեքիրում քրդերի կազմակերպած մեծամասշտաբ տոնակատարություններին հետևում են լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից :
Հատկանշական է, որ այս տոնակատարություններին հնչում են նաև հակաթուրքական և սահմանադրության փոփոխությանը «ՈՉ» ասելու կոչեր:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք