Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գիշերը 2 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մարտի 21-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Վանաձոր բժշկական կենտրոն են իրենց մոտ տեղափոխել մի քաղաքացու, իսկ ժամը 00:20-ի սահմաններում՝ ևս մեկ քաղաքացու:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության քննչական խումբը՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ: