Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հաճախորդներն են
«Ելք» դաշինքի կողմից թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը պատասխանել է «Ծառուկյան դաշինքի» ընտրական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանին, ով «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի հասցեին մի շարք որակումներ էր հնչեցրել:
Անի Խաչատրյանը մասնավորապես ասել է, որ եթե Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանի հաճախորդ լիներ, ապա Արարատի ցեմենտի գործարանն իրենը կլիներ, ոչ թե Հովիկ Աբրահամյանինն ու Գագիկ Ծառուկյանինը, որոնց` ում հաճախորդ լինելը, տիկին Նաիրան այդպես էլ չի կողմնորոշվում: