Տնտեսական երկամսյա պրոգրես. 2017-ի սպասումների հետքերով
Տնտեսական տարին ամփոփելու համար հարկավոր է սպասել մինչև տարեվերջ, համադրել ձևավորված ցուցանիշները նախկին տարիներին արձանագրված արդյունքների հետ և գնահատել տարվա ընթացքում առաջ եկած մարտահրավերները: Այնուամենայնիվ տնտեսական ցուցանիշների ձևավորման մեջ իրենց ուրույն ազդեցությունը ունեն սպասումները:
Դրանք կարող են ներկայացված լինել տվյալ պետության կամ միջազգային ֆինանսական կառույցների կողմից: Դիտարկելով ՀՀ տնտեսության 2017 թվականի սպասումները և նախնական արդյունքները, կարելի է համարել, որ առաջին երկու ամիսներին առկա է դրական միտում: Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալներով, տարեսկզբի երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 6,2 տոկոս։
Հիշեցնենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն 4,7 տոկոս էր։ Տնտեսական ակտիվությունը ձևավորող ճյուղերից կարելի է առանձնացնել արդյունաբերությունը: Այստեղ տնտեսական ակտիվությունը գերազանցել է 16 տոկոսը, իսկ արտադրության ծավալները փետրվարին աճել է գրեթե 20 տոկոսով։ Էներգետիկան և ծառայությունների ուղությամբ առաջին երկու ամիսների առաջընթացը կազմել է համապատասխանաբար՝ 10,4 և 11 տոկոս։
Անի Սանոսյան. ֆեյսբուք: