Դիզայներները երեխաների համար «աճող» հագուստ են կարել (տեսանյութ)
«Jake + Maya Kids» ընկերությունը հագուստի նոր հավաքածու է թողարկել, որը մեծնում է երեխաների աճին զուգահեռ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Mashable-ին:
Հավաքածուն ստացել է «Metamorphosis» անվանումը: Իրենց նախագիծը մոդելյորները ներկայացրել են «Kickstarter»-ի հարթակում:
Հավաքածուում ներառվել են զգեստներ, սպորտային վերնաշապիներ և հաստ բլուզներ: Գները տատանվում են 28 - 75 դոլարի միջև: