Բրիտանիայի նախկին վարչապետը կատակել է Թրամփին գաղտնալսելու մասին
Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը կատակով հայտարարել է, որ պաշտոնից հեռանալուց հետո ազատվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գաղտնալսելու պարտավորությունից: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում տալով Associated Press-ին:
Ռոդ-Այլենդի Բրաունյան համալսարանում ելույթի ժամանակ նա ասել է, որ այն, որ ինքը այլևս ստիպված չի լինի գաղտնալսել Թրամփի հեռախոսային խոսակցությունները՝ իր` վարչապետի պաշտոնից ազատման դրական կողմերից մեկն է: