Իսրայելը կփորձի հնարավորինս ինքնուրույն ամրապնդել մարտավարական դիրքերը Մերձավոր Արևելքի նոր քարտեզագրման համատեքստում
Հակագլոբալացման աշխարհաքաղաքական վերջին միտումներով պայմանավորված՝ նկատի ունենալով մասնավորապես Brexit-ը, ԱՄՆ-ում Դ. Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններին և այլն, Իսրայելի մերձավորարևելյան քաղաքականությունն առաջիկայում կդառնա առավել անկանխատեսելի։ Դա են վկայում սիրիական ուղղությամբ Իսրայել-Իրան վերջին ռազմական բախումները։ Իսրայելը կփորձի հնարավորինս ինքնուրույն ամրապնդել մարտավարական դիրքերը Մերձավոր Արևելքի նոր քարտեզագրման համատեքստում։ Նույն միտումները արձանագրվում են նաև Իրանի պարագայում, որն իր հերթին փորձում է առավելագույնս ստանալ մերձավորարևելյան ընթացիկ զարգացումներից, քանի դեռ առարկայական ուղղվածություն չեն ստացել Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները։
Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա սիրիական ճգնաժամն առաջիկայում կարող է կորցնել իր միջազգային նշանակությունը և ավելի շուտ ներկայանալ որպես տարածաշրջանային, լոկալ հակամարտություն։ Սա անշուշտ, հղի է զարգացման անկանխատեսելի ու հոռետեսական սցենարներով, որոնք կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը այդ տարածաշրջանում։
Մերձավորարևելյան ռազմաքաղաքական գործընթացներն ուղղակի թե անուղղակի փոխկապակցված են այդ թվում և հարավկովկասյան տարածաշրջանի հետ, ուստի մի կողմից սիրիական ճգնաժամի «տեղայնացումը» հնարավորություն է ստեղծում մեր տարածաշրջանի համար մասամբ խուսափելու ճգնաժամի բասական հետևանքներից, սակայն մյուս կողմից, ճգնաժամի անկանխատեսելիության սահմանների ընդլայնումը որոշակիորեն մեծացնում է Հարավային Կովկասի ուղղությամբ ռազմական, քաղաքական մարտահրավերներն ու ռիսկերը։
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: