Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, և ինքը չի հարմարվում պետական աշխատանքին:
Նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հերքել է այդ լուրը՝ ասելով, թե չի համապատասխանում իրականությանը. «Հակառակը՝ հեռահար ծրագրերով աշխատում է: Այժմ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում»: Իսկ ահա անձամբ նախարար Ալթունյանը մեր հարցին, թե ապրիլի 2-ից հետո մնալու եք ձեր պաշտոնին, թե ոչ, ասել է. «Ինչ իմանամ, Դուք եթե հիմա մոտավորապես 2.5 միլիոն հարցում կատարեք, կարող եք ինձ ասել՝ կմնամ, թե չէ»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: