«Սև Քար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Ford» է այրվել
Մարտի 20-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ Սև Քար ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: