Հղի Աննա Սոդոկովան առաջին անգամ մերկ փորիկով լուսանկար է հրապարակել
Աննա Սեդոկովան այժմ ուրախ կյանքով է ապրում և սպասում իր ընտանիքի համալրմանը: Արդեն մայիսին երգչուհին կմայրանա երրորդ անգամ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Եվ եթե դեռ ոչ վաղ անցյալում երգչուհին իր հղիության փաստը կոծկում էր օտար աչքերից և խոսակցություններից, ապա այժմ ամեն օր մեծ հպարտությամբ կիսվում է նոր լուսանկարներով և ցուցադրում կլորացած փորիկը:
Օրերս նա լուսանկար է հրապարակել, որում սպորտային կարճ տոպով է և մինի-շորտերով՝ մերկացնելով կազմվածքը փոփոխած փորիկը: