Արցախի նախագահականում քննարկվել են Բելգիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Բելգիայի Դեմոկրատ ֆեդերալիստ և Հումանիտար ժողովրդական կենտրոն խմբերը ներկայացնող խորհրդարանականների:
Քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության և երկու երկրների վարչական շրջանների միջև կապերի զարգացման հարցերին:
Նախագահ Սահակյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն: