Սիրիական ընդդիմությունը հաստատել է միջազգային բանակցութուններին մասնակցությունը
Սիրիական ընդդիմության բանակցությունների բարձրագույն կոմիտեն հաստատել է իր պատվիրակության` Ժնևում կայանալիք միջազգաին բանակցություններին մասնակցությունը:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Հրավերներն ուղարկված են, պատվիրակությունը կժամանի սույն ամսի 22-ին, որպեսզի բանակցությունները սկսվեն մարտի 23-ին»,- ասել է պատվիրակության անդամ Յախյա ալ-Արիդին:Նա նաև հաստատել է, որ զինված խմբավորումները նույնպես կմտնեն պատվիրակության մեջ, մասնավորապես «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցիչ Մուհամմեդ Ալուշը: