Կունենա՞ արդյոք Իրանը պահպանողական նախագահ
Պահպանողականներն ԻԻՀ նախագահական ընտրություններում սկսած 1989 թ․-ից դեռևս հաղթանակ չեն։1989 թ․-ին, երբ այաթոլլահ Ալի Խամենեին դարձավ Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդը, այդ ժամանակվանից մինչև այսօր դեռևս ոչ մի պահպանողական նախագահական ընտրություններում հաղթանակ չի տարել։
Նույնիսկ Ահմադինեժադը, լինելով արմատական հայացքների տեր քաղաքական գործիչ, ինքն իրեն չի համարել պահպանողական։ Ըստ Ահմադինեժադի խոսքերի՝ նա ոչ պահպանողական էր, ոչ էլ բարեփոխական։ Ավելի շուտ, նրան կարելի է համարել մաքիավելիստ։
Ներկայումս Ռուհանին քննադատության է ենթարկվում ինչպես պահպանողականների,
այնպես էլ բարեփոխականների կողմից։ Քննադատությունների հիմնական «մեղավորն» անցած տարվա սկզբին ձեռք բերված միջուկային համաձայնությունն է։ Շատերը գտնում են, որ այն զիջումները, որոնց գնաց Իրանը, արդարացված չեն, որովհետև ներկայիս կառավարությունը՝ Ռուհանիի գլխավորությամբ, չկարաղոցավ զարգացնել հաջողությունները և ապահովել Իրանի տնտեսության համար թռիչքային զարգացում, ինչի մասին խոսվում էր մինչ համաձայնությունը։
Բազմաթիվ պատճառների ցանկում, ի թիվս այլ խնդիրների, նշվում են, երկու հիմնական կետեր․
Նախ այն, որ եվրոպական բանկերը խուսափում Իրանում լուրջ գործարքներ անել՝ պատժամիջոցներից հետո առաջացած իրավաբանական քաշքշուկներից խուսափելու համար։
Երկրորդ՝ Արևմտյան խոշոր կոորպորացիաներն ու ընկերությունները հրաժարվում են ներդրումներից ՝ Իրանի տնտեսության ապագայի հարցում վստահություն չունենալու պատճառով։
Այս խնդիրները, հավանաբար, կապված են ներկայումս գոյություն ունեցող Իրան - ԱՄՆ թեկուզև և հռետորաբանական հակամարտության և ԱՄՆ ներկա վարչակարգի կողմից որդեգրած կոշտ քաղաքականության հետ։
Ռուհանիի դեմ են աշխատում նաև երկրում առկա գործազրկության բարձր ցուցանիշները և բնապահպանական բազմաթիվ խնդիրները։
Ներկա նախագահի վարած տնտեսական քաղաքականությունը վերջերս հրապարակային սուր քննդատության է ենթարկվել նաև երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի կողմից։ Քննդատելով Ռուհանիի վարած տնտեսական քաղաքականությունը՝ նա մասնավորապես նշել էր․ «Մենք ստանում ենք մարդկանց բողոքները․․․մարդիկ պետք է անմիջականորեն զգան աշխատատեղերի ավալացումը, բարեփոխումները և արտադրության աճը։ Հիմա դա այդքան էլ ադպես չէ »:
Պահպանողականների հիմնական խնդիրը մեկ միասնական թեկնածու ընտրելը և նրա շուրջ հավաքվելն է։ Այս խնդրի ցայտուն օրինակ է ծայրահեղ արմատական թևի ներկայացուցիչ Սայիդ Ջալալին, որը նախկինում եղել է նաև միջուկային հարցերով բանագնաց։ Նա վերջերս հայտարարել էր, որ չի միանալու պահպանողականների թևին և պատրաստ չէ զիջել՝ հանուն մեկ միասնական թեկնածուի։
Ահարոն Վարդանյան. ֆեյսբուք: