ԱԺ-ն նիստը չմեկնարկեց՝ քվորում չապահովելու պատճառով
Այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում պետք է մեկնարկեր հերթական քառօրյան, սակայն քվորում չապահովվեց, քանի որ պատգամավորների քանակը բավարար չէր: Ներկա էր 34 պատգամավոր, իսկ քվորումի համար անհրաժեշտ է 66-ի ներկայությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչև քվորում ապահովելը: