Շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մարզերի զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը
Տնտեսության առաջընթացը ապահովելու նպատակով իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մարզերի զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը:
Սպասվում է, որ այս տարի Լոռու մարզում իրականացվելու է 151 մլն դոլարի ներդրում, որը իր մեջ ներառում է 45 ծրագիր: Արդյունքում՝ կստեղվի 2500 նոր աշխատատեղ:
Ներդրումները հիմնականում կուղղվեն ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների:
Զբոսաշրջության ուղությամբ տարվող աշխատանքներից մեկը վերաբերում է պատմական կենտրոնի վերականգնման և զարգացման ծրագրին: Սպասվում է, որ Վանաձորում կստեղծվի նմանատիպ գոտի, ինչպիսին որ իրականացվել էր Գյումրում:
Տնտեսական անկյուն. ֆեյսբուք: