Չինաստանը բանակային կորպուսի թվաքանակը 200 հազար մարդով կրճատում է
Չինաստանն իր զինված ուժերի թվաքանակի կրճատման շրջանակներում Ժողովրդաազատագրական բանակի հրաձգային կորպուսը 200 հազար մարդով կրճատում է: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով South China Morning Post-ը:
Նշվում է, որ Չինաստանի նախագահը նախկինում հայտարարել էր, որ մինչև 2017 թվականի վերջը իր զինուժի թվաքանակից 300 հազար մարդու կկրճատի ոչ ռազմական կազմից: Կրճատումը տեղի կունենա նախկինում Սի Ձինպինի հայտարարած ծրագրի շրջանակներում:
Նշվում է նաև, որ 18 բանակային կորպուսից 5-ը կկազմալուծվի, սակայն հնարավոր է, որ անձնակազմի մի մասն ուղարկվի ծառայելու հրթիռային զորքերում, ռազմածովային ուժերում կամ ռազմաօդային ուժերում: