Զինված բախումներ՝ Մեքսիկայում. կա 8 զոհ
Մեքսիկական Վերակրուս նահանգի Կոշկիուի քաղաքում զինված բախում է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ զոհվել, որոնցից 5-ը՝ ոստիկան: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով նահանգապետ Միգել Անխել Յունեսի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ զինված անձինք հարձակվել են ոստիկանների վրա, և հրդեհել նրանց մեքենաները:
Զոհվածների թվում է նաև քաղաքապետի փեսան: Հանցագործները նախ ներխուժել են նրա տուն՝ որոնելով քաղաքապետին, սպանել նրա փեսային, իսկ հետո փոխհրաձգություն սկսել դեպքի վայր ժամանակ ոստիկանների հետ: