Մեքսիկայում նարկոմաֆիայի գաղտնի գերեզմանոցում 47 մարդկային գանգ է հայտնաբերվել
Մեքսիկայում նարկոմաֆիայի գաղտնի գերեզմանոցում 47 մարդկային գանգ են հայտանբերել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Terra-ին:
Նվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել նահանգային դատախազությունը:
Մեքսիկական Վերակրուս նահանգի դատախազությունը մոտ 50 մարդկային գանգ է հայտնաբերել նարկոմաֆիայի գաղտնի գերեզմանոցում:
Նշվում է նաև, որ արդեն հաջողվել է պարզել որոշների ինքնությունը: Նրանցից շատերն անհետ կորած են համարվել 2016 թվականից: