Հնդիկ Սադամ Հուսեյնը չի կարողանում աշխատանք գտնել
Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի հնդիկ անվանակիցը, ով երկու տարի է, չի կարողանում աշխատանք գտնել, դատարան է դիմել` անվանափոխության համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Hindustan Times-ին:
«Մարդիկ վախենում են աշխատանքի վերցնել ինձ», -պարբերականը մեջբերում է Հուսեյնի խոսքերը:
Նրա խոսքով` ինքը «ուրիշների հանցագործությունների անմեղ զոհն է», և որ իրեն մերժել են աշխատանքի վերցնել 40 միջազգային նավարկային ընկերություններ:
«Հետո ես խոսեցի ընկերությունների կադրերի բաժնի հետ և նրանցից որոշներն ասացին, որ խնդիրն իմ անվան մեջ է»,-հայտարարել է նա: