Դուք ոչինչ չեք հարգում, անաղուհաց եք ու ձեզ համար ամենակարևորը՝ թրենդի մեջ մնաք և հասարակական կարծիքի կողմն անցնեք
Aysor.am կայքի ֆեյսբուքյան էջում երկու նյութ աչքովս ընկավ։ Նյութերից մեկը նա էր, որ Կոմանդոսը ասում է նրա մասին, ոոր «Հաց բերողին» պետք չի Եռաբլուրում թաղել, երկրորդը՝ մի ազատամարտիկի, երևի մոտ 80 տարեկան, մայր ասում է, որ «Հաց բերողին» այստեղ մի թաղեք սա սահմանին զոհվածների գերեզմանատուն է ու մի սարքեք հասարակ մի բան ու պլյուս դրան իր դրական կարծիքն էր ասում «Հաց բերող»-ի քայլի մասին։
Հիմա այս պատմության ամենատհաճ մասը. մի խումբ անձինք, իրար հերթ չտալով, բառից բուն իմաստով, այլանդակ բառեր էին գրել այդ տատիկի ու Կոմանդոսի մասին։
Հասկանո՞ւմ եք:
Հլը ասեք՝ Կոմանդոս, հետո՝ ֆեյսբուքյան քոմմենթչիկ։ Մի հատ էլ ասեք՝ ազատամարտիկի 80 անց մայր ու ասեք՝ ֆեյսբուքյան քոմմենթչիկ։Հասկանո՞ւմ եք ժողովուրդ, ջոգում եք ինչքան ենք անաղուհաց դառել ու ինչքան ենք դեգրադացվում։
Հասկանո՞ւմ եքմ արա, մի քանի փսլնքոտ Կոմանդոսին ու 80-ամյա տատիին քֆրտում են նրա համար, որ այդ մարդիկ իրանց հիմնավոր կարծիքնե՞րն են ասում:
Ժողովուրդ ջան, դուք վաղը-մյուս օրը ուրիշ թեմայով պատրաստ եք «Հաց բերողի» մասին վատ բաներ ասել, եթե հանկարծ այդ ժամանակվա արդի թեմայի շուրջ իր հարազատները այլ կարծիք հայտնեն։
Դուք ոչինչ չեք հարգում, ձեր համար ամեն ինչ փուչ է, դուք անաղուհաց եք ու ձեր համար ամենակարևորը թռենդի մեջ մնաք ու հասարակական կարծիքի կողմը անցնեք՝ փսլնքոտ լայքերի համար ու կյանքում չունենաք ձեր հստակ կարծիքը, որը տղայավարի ասեք։
Ուղղակի ամոթա՜ ուղղակի տհաճ է, ուղղակի զզվելի է:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք