Ուշադրություն չենք դարձնում Թուրքիայի իրադարձություններին, որոնք ուղղակիորեն ազդելու են Արցախի խնդրի վրա
Ընտրություններով տարված ուշադրություն չենք դարձնում Թուրքիայում կատարվող շատ կարևոր իրադարձությունների վրա, ինչն ուղղակիորեն ազդելու է նաև Արցախի խնդրի վրա:
Որքան հասկանում եմ Էրդողանը հատուկ է լարում հարաբերությունները Եվրոպայի հետ և դրա հիմնական պատճառը ներքին խնդիրներն են:
Եվրոպայի հետ լարելով հարաբերությունները նա փակուղու մեջ է դնում իր հիմնական ախոյաններին` քեմալականներին, որոնց հիմնական գաղափարն է աշխարհիկ, եվրոպականացված Թուրքիան:
Փաստորեն նա տապալում է քեմալական պրոյեկտը և դրա հետ միասին լուսանցք է մղում քեմալականներին, որոնք հատկապես դեռ շատ են բանակում, կրթության ոլորտում և այլն:
Հիմա որքան շատ հակաթուրքական ակցիաներ լինեն Եվրոպայում` հանրաքվեից առաջ, այնքան լավ իր համար:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք