Քարոզարշավին մասնակցող դաշինք-կուսակցություններից առնվազն մեկի խնդիրը հաստատ ընտրությունները չեն
Հստակ ուրվագծելի ու արդեն բացահայտ է, որ քարոզարշավին ու նախընտրական գործընթացներին մասնակցող դաշինք-կուսակցություններից առնվազն մեկի խնդիրը հաստատ ընտրությունները չեն. նախանշված սցենարներում առավել խորը ու պետությանը, քաղաքական կայունությանը վնասող ծիլեր են տեսանելի:
Իսկ դրանում նրանց «օգնելու» են առկա սոցիալական արդարության դեֆիցիտը, ռացիոնայության ճգնաժամը և հանրային քաղաքական հասունության պակասը:
Այս պայմաններում սոցիալ-հոգեբանական ցանկացած սուր երևույթ, կորուստ, հասարակություն-իշխանություն անգամ փոքր հակասությունն իր մեջ հաճախ անկառավարելի զանգվածային ցնցումների ներուժ կարող է ունենալ համապատասխան մանիպուլյատորների ձեռքում:
Ալեն Ղևոնդյան. Ֆեյսբուք