Իսրայելի սպառնում է ոչնչացնել Սիրիայի հակաօդային պաշտպանությունը
Իսրայելցի զինվորականները սիրիական հակաօդային պաշտպանությունը գնահատում են որպես լուրջ սպառնալիք իրենց կործանիչների համար, որի պատճառով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սպառնացել է ոչնչացնել Սիրիայի Արաբական Հանրապետության ուժերը, եթե վերջիններս կրկին փորձեն հարձակվել իսրայելական ինքնաթիռների վրա: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Եթե նրանք կրկին կրակ բացեն մեր ինքնաթիռների ուղղությամբ, մենք կոչնչացնենք այդ սիրիական հակաօդային պաշտպանության համալիրները»,- նշել է Լիբերմանը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի ինթնաթիռներին կրակել էին այն ժամանակ, երբ դրանք Սիրիայի տարածում էին գտնվում՝ ռազմական առաջադրանք կատարելիս: