Տեղի ունեցավ Շտայնմայերին նախագահական իշխանությունը փոխանցելու արարողությունը
Բեռինում՝ Բելվյու նախագահական պալատում, տեղի է ունեցել նախագահական լիազորությունները Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին փոխանցելու արարողությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Deutsche Welle»-ին:
Արարողության մեկնարկից առաջ նրան նախորդող Հոահիմ Գաուկը կնոջ՝ Դանիելա Շադտի հետ հանդիպել է Շտայնմայերին և ապագա առաջին տիկին Էլկ Բյուդենբենդերին պալատի առջև:
Փետրվարի 12-ին Շտայնմայերն ընտրվել էր Գերմանիայի նախագահ Բունդեսթագում ձայների մեծամասնությամբ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կրեմլում ջերմորեն ողջունել են Շտայնմայերի՝ ԳԴՀ նախագահ ընտրվելու փաստը՛: