Ավտոմեքենան շրջվել է. վարորդի և ուղևորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 16:52-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Acura» մակնիշի 22 LU 072 պետհամարանիշով (վարորդ՝ 1971 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր` 1958 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: