Պեսկովը՝ Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ուկրաինայի հետ հարաբերությունների հետ կապված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РБK-ին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները կարևոր են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով:
«Անշուշտ, Ուկրաինան մեզ համար շատ կարևոր է: Այն մեզ համար կարևոր է միջազգային հարաբերություններում, տնտեսական, հումանիտար ոլորտներում: Դուք լավ գիտեք, որ մեր և նրանց միջև կան նաև խառնամուսնություններ: Փորձում ենք հաղթահարել այդ ցավը, որը կա»,-ասել է Պեսկովը:
Նշենք, որ ավելի վաղ, Պեսկովը հույս էր հայտնել, որ Կիևը կընդունի Ղրիմի կարգավիճակը և նորմալ վերաբերմուքն կցուցաբերի այնտեղ ապրողներին: