Ո՞վ է «կարևոր անձը», ով պետք է ձերբակալվի՝ Հյուսիսայի Կորեայի առաջնորդի եղբոր սպանության գործով
Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կին Չեն Նամի սպանության հետ կապված նոր ձերբակալություններ են սպասվում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Մալայզիայի ոստիկանությունն է նման հայտարարությունով հանդես եկել, առ այն, որ չեն բացառում նոր ձերբակալությունները, ներառյալ` «կարևոր անձի», ձերբակալությունը: Մալայզիայի ոստիկանության ղեկավար Աբու Բաքարը հրաժարվել է բացահայտել առաջիկա ձերբակալությունների վերաբերյալ մանրամասները:
«Ես չեմ հերքում, որ մենք ԿԺԴՀ-ի մի քանի քաղաքացիների ենք կասկածում սպանության մեջ ևլ ամեն ինչ անում ենք նրանց ձերբակալեու համար: Ես չեմ կարող ասել, թե ովքեր են նրանք, բայց ես վստահ եմ, որ նրանց թվում կա նաև «կարևոր անձ»,-նշել է նա: