Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 140 կիլոգրամ
Աշխարհի ամենագեր եգիպտուհին՝ Իման Ահմադ Աբդուլաթին կարողացել է նիհարել 140 կիլոգրամ: Այս մասին գրում է Вести-ն՝ հղում անելով ТАСС-ին:
Եգիպտուհու դժբախտ պատմության մասին դեռ հոկտեմբերին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը: Բժիշկներն իր վիճակը գնահատում են որպես «փղի հիվանդություն»:
Հաղորդվում է, որ 5 շաբաթ շարունակ Իմանը բուժվում էր Մումբայում գտնվող «Սայիֆի» բուժհաստատությունում, որտեղ նրան բերել էին փետրվարին բեռնատարի ինքնաթիռի հատուկ չվերթով: Բժիշկները վիրահատել էին նրան: Կնոջ ստամոքսը կրճատվել էր 15%-ով, բացի դա՝ բժիշկները հեռացրել էին նաև ճարպի մի մասը:
Այժմ կինը կշռում է 358 կիլոգրամ և հետևում հատուկ սննդակարգի: