«Ազատության» հրապարակում շարունակվում է «Հաց բերողի» հիշատակին նվիրված հավաքը
«Ազատության» հրապարակում շարունակվում է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված հավաքը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել Արթուր Սարգսյանի մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին, ինչպես նաև նրան հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում։
Երեկ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդի՝ Շահեն Հարությունյանը կոչ էր արել «Ազատության» հրապարակում հավաքվածներին նստացույց անել, նրան միացել էին որոշ քաղաքացիներ:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Արդեն երեք օր է, ինչ «Հաց բերողի» հիշատակին նվիրված հավաքները շարունակվում են: