Կանադայում թեթև շարժիչով ինքնաթիռներ են բախվել իրար. կան զոհեր
Կանադայի Մոնրեալ քաղաքում երկու թեթև շարժիչով «Cessna 152» ինքնաթիռների բախման հետևանքով մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CBC հեռուստաալիքին:
Նշվում է, որ բացի զոհերից կան նաև վիրավորներ. թվով 3-ը:Պատահարը տեղի է ունեցել տեղի առևտրի կենտրոնի վրա: Հաճախորդները տարհանվել են:
Տեղի ունեցածի պատճառները պարզվում են:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդաչուին զգուշացրել էին կենտրոնին վտանգավոր չափով մոտենալու մասին: