Սուրբ Պատրիկի օրը (լուսանկարներ)
Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում մարտի 17-ին նշում են Սուրբ Պատրիկի օրը:
Ավանդույթի համաձայն` Սուրբ Պատրիկը քրիստոնեություն է բերել հեթանոսական կղզի և արտաքսել բոլոր օձերին: Տոնը նշվում է 1762թ.-ից, երբ Նյու Յորքում տեղի է ունեցել Սուրբ Պատրիկին նվիրված առաջին շքերթը:
Շքերթի ժամանակ մասնակիցները հագնում են կանաչ զգեստներ: Այդ օրը կազմակերպվում են մի շարք երաժշտական և գարեջրային երեկույթներ՝ չնայած նախկինում այդ օրը փակվում էին բոլոր ակումբները:
Տոնի պաշտոնական խորհրդանիշներն են «Երեքնուկ»-ը, Իռլանդիայի ազգային հագուստը` լեպրեկոնը և, իհարկե, պետական դրոշը: