Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը մասնակցել են սուրբ Պատրիկի օրվա շքերթին
Քեմբրջի հերցոգն ու հերցոգուհին մասնակցել են Լոնդոնում սուրբ Պատրիկի օրվան նվիրված շքերթին:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ավանդույթի համաձայն` նրանք երեքնուկ են հանձնել Իռլանդական գվարդիական պահակներին:
Աղբյուրը հայտնում է, որ նախկին միսս Միդլթոնը նախապատվությունը տվել է Իռկանդական ազգային գույներին և կրել է մուգ կանաչ վերարկու Catherine Walker-ից և զմրուխտյա ականջօղեր: