Կավաշեն պարիսպը փլուզվել է ավտոմեքենայի վրա
Մարտի 17-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 68 շենքի մոտակայքում գտնվող կավաշեն պարիսպը փլուզվել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: